Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով»24 մայիսի 2017 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի նկատմամբ բժշկական ստուգում անցկացնելու որոշումը սադրանք է: Այս կարծիքն է հայտնել ինքը՝ Շահեն Հարությունյանը: «Ես ոտքերի հետ կապված խնդիրներ ունեմ, ինչի հիման վրա կարող եմ ազատվել բանակից, սակայն զինկոմիսարիատից ինձ ուղարկում են հոգեբուժարան, որպեսզի բանակից ազատեն հոգեկան խնդիրներ ունենալու հիմունքով: Ամենայն համանականությամբ, իրենք ուզում են տանել հոգեբուժարան, այնտեղ ինձ հունից հանել և ասել, թե հոգեպես հավասարակշռված չեմ: Ուզում են արձանագրել, որ ես ունեմ հոգեկան խնդիրներ: Տարիներ հետո մարդիկ մոռանալու են, թե իրականում ինչ է եղել, իսկ երբ ցանկանամ քաղաքական որոշակի գործունեություն ծավալել, կփաստեն, որ հոգեկան շեղվածություն ունեմ, կվարկաբեկեն ինձ», - PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ ամեն ինչ անելու է այդ ստուգումից խուսափելու համար: Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցնի հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |