Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները միջազգային մրցաշարի կմասնակցեն Բելառուսում![]() 25 մայիսի 2017 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 25-ին երիտասարդ ազատոճայինները կմեկնեն Բելառուս՝ մասնակցելու միջազգային մրցաշարի: Հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը նշել է, որ Բելառուսում հիմնականում հանդես կգան Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշները, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: «Առաջիկա միջազգային մրցաշարին կմասնակցեն մեր առաջին համարները: Թիմում ընդգրկել ենք նաեւ աչքի ընկած երկու մարզիկի, որոնք Հայաստանի առաջնության մրցանակակիր են: Բելառուսում ըմբիշներ կունենանք բոլոր քաշային կարգերում: Իհարկե, պայքարելու ենք մրցանակային տեղերի համար: Մրցաշարից անմիջապես հետո կմեկնենք Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսեթիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք»,- ասել է Վարդանյանը: Բելառուսի միջազգային մրցաշարին կմասնակցեն Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գեւորգ Մխեյանը, Գեղամ Գալստյանը, Արման Ավագյանը, Արման Անդրեասյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը եւ Հովհաննես Մխիթարյանը: Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 25-29-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |