ՀՀ-ն հնարավոր է սարքավորումներ մատակարարի Թուրքմենստանին ԱԳԼՃԿ-ներ կառուցելու համար

ՀՀ-ն հնարավոր է սարքավորումներ մատակարարի Թուրքմենստանին  ԱԳԼՃԿ-ներ կառուցելու համար

PanARMENIAN.Net - Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով, իսկ ՀՀ-ն պատրաստ է աջակցել մասնավորապես սարքավորումների մատակարարման ուղղությամբ:

Վերջերս այդ երկիր ՀՀ վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ Հայաստան է ժամանել «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի պատվիրակությունը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, քննարկվել են գազի ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

«Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հարությունյանը։

Հայաստանում արտադրվում են ԱԳԼՃԿ-ների կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Համագործակցության շրջանակներում դիտարկվում են թուրքմենական շուկա դրանց մատակարարման հնարավորությունները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---