ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատ ստանալու շուրջ

ՀԱՊԿ-ը բանակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատ ստանալու շուրջ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) բանակցում է ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատ ստանալու շուրջ: Կազմակերպությունն աշխատում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցության մանդատի մշակման վրա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ը խաղաղապահական մեծ ներուժ ունի՝ ավելի քան 3.500 մարդ, որը նախատեսված է խաղաղության պահպանման գործողությունների համար ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլ նաև երրորդ երկրների տարածքում ՄԱԿ ԱԽ մանդատով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ ՄԱԿ հետ համատեղ մենք գործնական հարցեր ենք մշակում, կապված ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմերի մասնակցության իրավական ձևակերպման հետ»,-ասել է Խաչատուրովը:

Յուրի Խաչատուրովը վերջերս է նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Նա իր պարտականությունները ստանձնել է 2017-ի մայիսի 2-ին: Յուրի Խաչատուրովը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղան էր, նախկինում զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---