Խառատյան. Մեր նպատակը երիտասարդներին թատրոն գրավելն է

Խառատյան. Մեր նպատակը երիտասարդներին  թատրոն գրավելն է

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործական կյանքին նվիրված՝ La Boheme բալետի պրեմիերան կկայանա մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

«Մեր նպատակը հանդիսատեսին ոչ թե շոկի մեջ գցելն է, այլ ներգրավել երիտասարդներին թատրոն՝ ժամանակակից մոտեցմամբ։ Երիտասարդներին, որ վաղը մեր հանդիսատեսը պետք է դառնան»,- մայիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասել է բալետի բեմադրող-խորեոգրաֆ և սցենարի հեղինակ Ռուդոլֆ Խառատյանը, գրում է A1plus.am-ը։

Նա շնորհակալություն է հայտնել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին, որը կարողացել է կարճ ժամանակում դուրս բերել թատրոնն ազգային նեղ սահմանից և մտածողությունից միջազգային ասպարեզ, քանի որ սա այն ներկայացումն է, որով կարելի ներկայանալ աշխարհին։

Ներկայացումը կխաղացվինաև հունիսի 4-ին և 17-ին։

Պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը, որի հետ, ի դեպ, պրն Խառատյանն անընդհատ կապի մեջ է եղել և համաձայնեցրել բալետի յուրաքանչյուր դրվագ։

La Boheme բալետումներկայացված է Ազնավուրի արվեստի հավերժական և համամարդկային բնութագիրը: Բալետի պրեմիարան ընդգրկված է «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական ծրագրում: Բալետի սցենարի հեղինակն ու պարուսույցը Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է:

Ազնավուրը մոտ 1000 երգերի հեղինակ է, խաղացել է 60 ֆիլմերում և վաճառել է ավելի քան 100 մլն ձայնասկավառակ: TIME ամսագրի և CNN-ի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը:

Կարդացեք նաև՝ Շառլ Ազնավուր. Դրվագներ 93-ամյա կենդանի լեգենդի կյանքից

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---