Եգիպտոսում հարձակվել են քրիստոնյաների վրա. 23 զոհ կա26 մայիսի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում գրոհայինները կրակ են բացել ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա՝ սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց: Պետական ԶԼՄ-ները հայտնում են առնվազն 23 զոհի մասին, ևս 25 վիրավոր կա: Հարձակումը տեղի է ունեցել Էլ Մինյա գավառում, որը 250 կմ հեռավորության վրա է դեպի հարավ Կահիրեից, երբ ավտոբուսը մեկնում էր Սբ Սամուելի վանք: Ըստ ԶԼՄ-ների, ղպտիները վերադառնում էին Բենի Սուեյֆ գավառից: Reuters-ը Էլ Մինյիի նահանգապետի վրա հղումով նույնպես հայտնում է 23 զոհի և 25 տուժածի մասին: Al-Yawm al-Sabi կայքը հայտնում է, որ գրոհի արդյունքում 24 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել: Կայքը հղում է անում բժիշկների շրջանում աղբյուրի վրա, գրում է BBC-ին: Վերջին շրջանում ղպտիները բազմիցս են հարձակման ենթարկվել գրոհայինների կողմից, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ապրիլի 9-ին Ալեքսանդրիայում և Տանտում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |