Մահացել է հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին

Մահացել է հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին

PanARMENIAN.Net - 90 տարեկանում վախճանվել է հայտնի քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բժեզինսկին ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականության մշակման խորհրդի անդամ է եղել 1966-1968թթ.:

Բժեզինսկու մի առիրթով կարծիք էր հայտնել, մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։

Նրա աշխատություններից առավել հայտնի է նրա «Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները»: Բժեզինսկին հեղինակել է նաև «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988) աշխատությունները:

2012-ին Բժեզինսկին հայտարարեց, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը Սիրիայում կամ Իրանում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի աշխարհաքաղաքական պայթյունի Մերձավոր և Միջին Արևելքի ողջ տարածաշրջանում, որի հետևանքներն իր վրա կզգա ողջ աշխարհը: Ըստ նրա, Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը կարող է աղետալի հետևանքներով պատերազմի հանգեցնել: «Ժողովրդավարությունը Սիրիա և Իրան արտահանելու ԱՄՆ փորձերը վտանգավոր երազանքներ են: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անգլիայի և Ֆրանսիայի կողմից հաստատված մերձարևելյան պետությունների սահմանները կայունությամբ աչքի չեն ընկնում: Նույնիսկ տարածաշրջանի առավել կայուն երկրները` Թուրքիան և Իրանը, խոցելի են ներքին էթնիկական և կրոնական հակամարտությունների առաջ»,- ասել է Բժեզինսկին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---