Մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը

Մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Երևանի մարզահամերգային համալիրում անցնում է «Ավրորա» նախաձեռնության մրցանակաբաշխությունը:

Արարողությունը վարում է հայտնի գրող և The Washington Post-ի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը:

2017-ին մրցանակաբաշխությունն անցնում է մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը և «խորհրդանշում է հայ ժողովրդի տոկունությունը»:

Հավակնորդները 5-ն են՝ Ֆարթուն Ադան և Իլվադ Էլմանը, Ջամիլա Աֆղանին, Մուհամադ Դարվիշը, Դենիս Մուկվեգեն և Թոմ Քաթինա:

Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, հիմնադրամի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, մշակույթի և սպորտի հայտնի գործիչներ, այդ թվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը:

«Ավրորա» նախաձեռնության առաջին մրցանակակիր Մարգերիտ Բարանկիցեն իր ողջույնի խոսքում հայտարարել է, որ նախաձեռնությունն օգնել է իր հայրենի բնակավայրին վերածնվել. «Պատկերացրեք, թե ինչպես է «Ավրորան» ազդում Բուրունդիի փախստականների վրա; «Ավրորան» ցույց է տալիս, որ մենք կարող ենք երազել, կարող ենք վերածնվել: Շատ երեխաներ այժմ կարողանում են դպրոց հաճախել: Ես կոչ եմ անում բոլորին միանալ «Ավրորայինն», Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին», -ասել է Բարանկիցեն:

Արարողության մեկնարկից առաջ PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանն ասել է, որ ևս ողջունում է նախաձեռնությունը: «Սա գերազանց միջոց է շնորհակալություն հայտնելու նրանց, ով փրկել է հայերին Ցեղասպանության ժամանակ»,-ասել է Արոնյանը:

Հաղթողի անունը հայտնի կդառնա արարողության ավարտին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---