Գերմանիան որոշում է՝ հանել իր զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից, թե՝ ոչ30 մայիսի 2017 - 09:14 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Գերմանիան որոշում կկայացնի, թե արդյոք Թուրքիայի Ինջրիլիք ռազմաբազայում ծառայություն իրականացնող գերմանացի զինվորները կհեռանան այնտեղից: Այդ մասին CNNTürk-ի հետ զրույցում հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մի պաշտոնյա, որը, սակայն չի հրապարակել իր անունը: «Թուրքական կողմի հետ Ինջիրլիքի հարցում բանակցությունները շարունակում ենք, փորձելու ենք մինչև հունիսի կեսերը հասնել որևէ լուծման»,- ասել է պաշտոնյան, գրում է Ermenihaber.am-ը: Երբ Թուրքիայի իշխանությունները թույլ չտվեցին Գերմանիայի պատգամավորներին հանդիպել Ինջիրլիքի գերմանացի զինվորների հետ, օրակարգ եկավ ռազմաբազայից նրանց դուրսբերման հարցը:Գերմանացի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ գերմանացի զինվորների համար այլընտրանքային տարբերակ կարող է հանդիսանալ Հորդանանի ռազմաբազան: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |