Մխիթարյան. Պրեմիեր լիգային ադապտացվելը հեշտ չէր, բայց ինձ մոտ ստացվեց

Մխիթարյան. Պրեմիեր լիգային ադապտացվելը հեշտ չէր, բայց ինձ մոտ ստացվեց

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում խոսել է իր առաջին մրցաշրջանի մասին Պրեմիեր լիգայում:

«Կարող եմ ասել, որ լավ տարի էր, վատ տարի չէր: Մրցաշրջանի սկզբում որոշակի դժվարություններ ունեցա, բայց դա, իհարկե, ֆուտբոլի մի մասն է, ես դրան պատրաստ էի և ֆիզիկապես, և հոգեպես: Եվ կարողացա հաղթահարել այդ պահը: Հետո ստացա երկրորդ հնարավորությունն ու այդ պահից կարող էի ավելի ու ավելի շատ խաղալ, օգնել թիմին հաղթել խաղերն ու շատ գոլեր խփել»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Պրեմիեր լիգան այնպիսին էր, ինչպիսին սպասում էր, Մխիթարյանը նշել է, որ այն տարբերվում է հեռուստատեսությամբ խաղը դիտելուց:

«Այդպես դու չես տեսնում խաղի արագությունը: Նկատի ունեմ՝ երբ խաղում ես, մտածելու շատ ժամանակ չես ունենում: Բայց խաղը խաղի հետևից փորձում էի զգալ այն, ադապտացվել տեմպին: Դա հեշտ չէր, բայց կարծում եմ՝ ինձ մոտ ստացվեց»,- եզրափակել է ֆուտբոլիստը:

«Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի:Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում: Խաղի ավարտից հետո նա ծածանել է ՀՀ դրոշն ու ասել.«Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:

Կարդացեք նաև՝ Մխիթարյան. Գիտեինք, որ «Այաքսը» լավ է տիրում գնդակին, բայց բացահայտել էինք թույլ կողմերը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---