Հայաստանը պատրաստվում է խլացնել «թուրքական ու ադրբեջանական կլկլոցները»

Հայաստանը պատրաստվում է խլացնել «թուրքական ու ադրբեջանական կլկլոցները»

PanARMENIAN.Net - Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը ներկայացրել է «Հեռուստաընկերության և ռադիոյի մասին» և «պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունները, որոնցով ընդլայնվում է ռադիոհեռարձակման ցանցը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Այս նախաձեռնությամբ թուրքական և ադրբեջանական կլկլոցներ սահմանամերձ համայնքներում չեն լսվի, այլ միայն մեր ռադիոն կլսեն։ Այսպիսով լուծում ենք նաև ազգային ու ինֆորմացիոն անվտանգության հարցը»:

Շարմազանովը հավելել է. «Սահմանամերձ շրջաններին, որոնք ունեն սահմաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ դա ՀՀ 80-ից ավելի տոկոսն է, հնարավորություն ենք տալիս ավելի ճիշտ ինֆորմացիա ստանալ մեր ռադիոհաճախությունների միջոցով, այլ ոչ թե թուրքական կամ ադրբեջանական ռադիոներ լսել»:

ԵԼՔ դաշինքի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել է` հատուկ խլացուցիչնե՞ր են դրվելու, թե՞ թվայնացում է լինելու. «Եթե միայն թվայնացում, ապա այս դեպքում դեռ խնդիր ենք ունենալու»։

Բունիաթյանը պատասխանել է` նշելով, որ ամբողջությամբ թվայնացման խնդիրը չեն լուծի. «Մեր հարևաններն ունեն համապատասխան քանակի ռադիոընդունիչներ, մենք մեր ունեցածը պետք է լրացնենք», - մեջբերում է Ա1+-ը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---