Սերգեյ Լավրով. Կոսովոյի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում24 նոյեմբերի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանն ու Սերբիան միասնական դիրքորոշում ունեն, եւ մենք չենք տեսնում Կոսովոյի խնդրի այլ լուծում, քան այնպիսին, որ հիմնված կլինի միջազգային իրավունքի ամուր հենքի վրա եւ կհանդիսանա բանակցային պայմանավորվածությունների արդյունք»,-Մոսկվայում կայացած Սերբիայի ԱԳՆ ղեկավար Վուկ Երեմիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ըստ Լավրովի, չպետք է լինեն նախապես որոշված լուծումներ, արհեստական սահմանափակումներ ժամանակի առումով, եւ լիովին պետք է հաշվի առնվի 1244 բանաձեւը, որը պետք է բոլորը կատարեն: «Հենց նման սկզբունքներ են դրված եվրոպական միջնորդների «եռյակի» աշխատանքի հիմքում, որի կազմում են Ռուսաստանը, Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն: Հենց այդ սկզբունքներով մենք կառաջնորդվենք առաջիկայում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ ուղղակի բանակցությունները շարունակելու դեպքում: «Եռյակը» պետք է իր զեկույցը ներկայացնի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին մինչեւ դեկտեմբերի 10-ը: Դա բոլորովին էլ չի նշանակում, թե ամբողջ աշխատանքն ավարտված է»,-նշել է նա: ՌԴ ԱԳՆ ղեկավարը գտնում է, որ կավարտվի միայն այն շրջանը, որը սահմանված էր «եռյակի» համար, որպեսզի նա ջանար գտնել կամ նախանշել որոշ լուծումներ կողմերի ուղղակի բանակցությունների միջոցով: «Կոսովոյի հարցը ցանկացած դեպքում մնում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի իրավասության շրջանակներում եւ վերահսկողության տակ, եւ միայն այդ մարմինը կարող է որոշումներ կայացնել, որոնք կհաստատեն համաշխարհային հանրության հետագա գործողությունները Կոսովոյի կարգավիճակի որոշման հարցում: Պարզ է, որ իրավիճակը Կոսովոյում չի կարող դիտարկվել Բալկանների ընդհանուր իրավիճակից անջատ: Մենք եւ մեր սերբ բարեկամները նույն մոտեցումներն ունենք այն հարցին, թե ինչպես է հարկավոր լուծել կայունության խնդիրը Եվրոպայի այդ կարեւորագույն տարածաշրջանում: Հարկավոր է խուսափել ցանկացած որոշումներից եւ քայլերից, որոնք կստեղծեն անցանկալի, ոչ իրավական միջադեպեր, որոնք կխարխլեն կայունությունը Բալկաններում եւ նրա սահմաններից դուրս»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |