ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները 3 հունիսի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ցանկը: ԱՄՆ նախապատրաստած համապատախան բանաձևն ընդունվել է միաձայն: Փաստաթղթում ընդգրկված են մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձինք, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, մեղսակից են արտերկրում ի շահ Հյուսիսային Կորեայի գործունեությանը: Ուղևորությունների արգելքն ու ակտիվների սառեցումը կվերաբերի 14 ընկերության և 14 մասնավոր անձի: Ցուցակը համալրվել է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերով, որոնք ղեկավարում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերն ու, ըստ փաստաթղթի հեղինակների, պատասխանատու են «Սկադ» և «Նոդոն» հրթիռների արձակման համար: Ընդգրկվել են նաև բանկեր և առևտրային կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վերջին շրջանում Փհենյանը ակտիվ հրթիռային փորձարկումներ է իրականացնում: Վերջին այդպիսի գործողությունն իրականացվել է մայիսի 29-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |