Բաթումում Էլթոն Ջոնի համերգի տոմսերի արժեքն ու վաճառքի մեկնարկի օրը հայտնի են

Բաթումում Էլթոն Ջոնի համերգի տոմսերի արժեքն ու վաճառքի մեկնարկի օրը հայտնի են

PanARMENIAN.Net - Հանրահայտ բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը սեպտեմբերի 16-ին համերգով հանդես կգա Վրաստանում: Տոմսերի վաճառքը կմեկնարկի հունիսի 29-ին: Տոմսերի արժեքը սկսվում է 150 լարիից՝ մոտ 62:

Լեգենդար բրիտանացին ելույթ կունենա Բաթումից ոչ հեռու գտնվող նոր Black Sea Arena համերգասրահում: Տոմսերը կարելի է ձեռք բերել tkt.ge կայքում:

Էլթոն Ջոնը սկսել է երաժշտական կարիերան 1960 թվականին, վաճառել է ավելի քան 250 մլն սկավառակ: Rolling Stone ամսագրի կազմված 250 լավագույն երգահանների ցանկի 49-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Մեծ Բրիտանիայի ասպետ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---