Լոնդոնում Այվազովսկու 5 կտավ է աճուրդի հանվել

Լոնդոնում Այվազովսկու 5 կտավ է աճուրդի հանվել

PanARMENIAN.Net - Լոնդունի Sotheby´s, Christie´s и MacDougall´s աճուրդի տներում մեկնարկել է «Ռուսական սակարկությունների շաբաթը», որի շրջանակում աճուրդի են հանվել Հովհաննես Այվազովսկու կտավները:

Վաճառքի են հանվել նաև Իսահակ Լևիտանի, Կուզմա Պետրով-Վոդկինի և Վասիլի Պոլենովի գործերը, Լև Բակստի և Ալեքսանրդ Ռոդչենկոյի նկարները : Կտավների ցուցադրությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին:

Sotheby´s-ում վաճառքի է հանվել Այվազովսկու 5 կտավ, այդ թվում «Ղրիմի ափերի մոտ» (մեկնարկային գինը 46.900 եվրո) «Եզներով լծած սայլը ծովի ափին» և «Լուսնկա գիշերը ծովափին» ծովանկարները (յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 141.000 եվրո): Աճուրդի է հանվել ևս 2 այլ կտավ:

Արվեստի գործերն աճուրդի են դրվել մասնավոր հավաքածուներից, հիմնականում ԱՄՆ-ից և Եվրոպայից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

Ընթերցեք նաև. Այվազովսկին ռուսաստանցի ամենաթանկ նկարիչների առաջին տասնյակում է

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---