Սամոյլովան «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում իր եվրատեսիլյան երգը կկատարի

Սամոյլովան «Միսս ԱՊՀ» մրցույթի եզրափակչում իր եվրատեսիլյան երգը կկատարի

PanARMENIAN.Net - Երևանում հունիսի 6-ին կայանալիք «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2018» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Յուլիա Սամոյլովան՝ Flame Is Burning երգով, որը նա պետք է կատարեր «Եվրատեսիլ 2017»-ին:

Ռուս երգչուհին մեր երկիր է ժամանելու հատուկ «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակչին հանդես գալու համար: Հայկական կողմի բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Սամոյլովան կկատարի հենց այս ստեղծագործությունն` այն առաջին անգամ ներկայացնելով Ռուսաստանի սահմաններից դուրս:

Երգչուհին բազմաթիվ մրցույթների, փառատոնների դափնեկիր է: «Եվրատեսիլ 2018» մրցույթի մասնակից:

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը կանցկացվի «Փարավոն» ժամանցի համալիրում: «Միսս ԱՊՀ 2017» մրցույթի եզրափակչին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

«Միսս ԱՊՀ 2017»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 փորձառու մասնագետ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16.2 մլն ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---