Արարատից ու Արմավիրից ներդրումային նոր ծրագրերն են քննարկվել 5 հունիսի 2017 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ բոլոր ծրագրերը պետք է դիտարկվեն սահմանված հայտանիշերի հիման վրա: Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի գնահատումը՝ ըստ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները: 2017-ի փետրվարի դրությամբ Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարել է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |