Գիտնականներ. Մարսի վրա հնում հսկայական օվկիանոս է եղել 6 հունիսի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Իլինոյսի համալսարանի գիտնականները ներկայացրել են ջրածածկ Մարսի քարտեզը: Նրանք որոշել են ջրի քանակը, որն անհրաժեշտ էր հնում Կարմիր մոլորակի վրա հովիտների ցանցի առաջացման համար: Հաշվարկելու համար կանալների ծավալները, գիտնականներն օգտվել են ալգորիթմերից, որոնք կիրառվում են ռելիեֆի լազերային սկանավորման օգնությամբ ստացված տվյալների մշակման համար: Մասնագետները վերլուծել են Մարսի մակերեսի թվային մոդելն ու գնահատել հովիտների խորությունը, գրում է Lenta.ru-ն Phys.org-ի վրա հղումով: Այնուհետև գիտնականները գնահատել են էրոզիայի գործընթացի ինտենսիվությունը: Ջրի գումարային քանակը պետք է գերազանցեր հովիտների ծավալը մոտավորապես 4000 անգամ: Դա հնարավոր է միայն մեծ օվկիանոսի առկայության դեպքում: Նրանց հաշվարկներով, Մարսը, հավանաբար, 10 անգամ ավելի ջրառատ է եղել, քան վկայում էին նախորդ հետազոտությունների տվյալները: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ Մարսի կլիմայի գոյություն ունեցող մոդելները վկայում են, որ մոլորակը չափից ավելի սառն էր ակտիվ հիդրոերկրաբանական ցիկլի համար: Առաջիկա հետազոտությունները պետք է պարզեն այս հակասությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |