Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար 6 հունիսի 2017 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 130 իմամ հրաժարվել է հոգեհանգստի կարգ կատարել Լոնդոնի ահաբեկիչների համար: «Մենք չենք կարդա ավանդական հոգեհանգստյան աղոթքները հանցագործների համար և կոչ ենք անում մեր եղբայրներին ու կրոնական առաջնորդներին զրկել նրանց այդ պատվից: Նրանց չարդարացված գործողությունները հակասում են իսլամի ուսմունքին»,-ասվում է իսլամիստ գործիչների հայտարարության մեջ, գտրում է «Ինտերֆաքսը» The Guardian-ի վրա հղումով: Նրանք հայտարարել են, որ «շոկ և նողկանք են զգում սառնսաիրտ մարդասպանների հանդեպ»: Իր հերթին Բրիտանիայի Մահմեդական խորհրդի գլխավոր քարտուղար Հարուն Հանը հայտարարել է, որ իսլամական ուման պատրաստ է աջակցել իշխանություններին՝ երկիրն առավել անվտանգ դարձնելու գործում: Հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնում կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։Ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 մարդ, 48-ը տուժել են՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ:Բրիտանական ոստիկանությունը հունիսի 5-ին հայտնել է Լոնդոնում ահաբեկչությունների գործով ձերբակալությունների մասին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |