ԵՄ-ն Պաշտպանության եվրոպական հիմնադրամ կստեղծի![]() 7 հունիսի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը որոշել է Պաշտպանության եվրոպական հիմնադրամ ստեղծել: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Պաշտպանական հիմնադրամը կգործի 2020-ից և կապհովի տարեկան €5.5 մլրդ ներդրում ռազմարդյուաւնբերության ոլորտում: Մոգերինին շեշտել է, որ դա չի նշանակում, թե ԵՄ-ն կրկնօրինակելու է ՆԱՏՕ-ի գործառույթները: «Սա պաշտպանունակության հզորացմանն ուղղված շատ հավակնոտ նախագիծ է և միտված է ամրապնդելու այն աշխատանքը, որը կատարվում է ՆԱՏՕ-ի հետ»,-ասել է նա: Հիմնադրամը կստեղծվի Պաշտպանության և անվտանգության եվրոպական ծրագրի համաձայն, որը հաստատվել է դեռ 2016-ի նոյեմբերին: Ըստ Մոգերինիի, այն ուղղված չէ եվրոապական բանակ, եվրոպական շտաբային կառույցներ ստեղծելուն: Հիմնադրամը կունենա 2 «պատուհան», որոնք կհամալրեն իրար, սակայն կտարբերվեն բյուջեով և կառուցվածքով: Առաջինը՝ հետազոտությունների պատուհանը, կզբաղվի նորարար ռազմական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ հետազոտությունների ֆինանսավորմամբ: Իսկ հնարավորությունների պատուհանը հանդես կգա որպես ֆինանսական գործիք, որը թույլ կտա ԵՄ անդամ երկրներին որոշակի քանակի ռազմական տեխնկա համատեղ ձեռք բերել ՝ սեփական ծախսերը կրճատելով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մինչև 2020թ. Եվրահանձնաժողովը մտադիր է մոտ €2.6 մլրդ հավաքել: ԵՄ բյուջեից տարեկան €500 կտրամադրվի, իսկ 2020-ից հետո՝ տարեկան մինչև €1 մլրդ: Մյուս գումարը կփոխանցեն անդամ պետությունները: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |