Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում ահաբեկչությանը մասնակցելու մեջ

Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում ահաբեկչությանը մասնակցելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում ահաբեկչական հարձակումներին մասնակից լինելու մեջ:

Համապատասխան հայտարարություն է տարածել Իսլամական հեղափոխության պահապան կորպուսը՝ իրանական էլիտար ռազմական կաույցը:

«Ահաբեկչությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի ու ահաբեկիչներին աջակցող երկրների ղեկավարների հետ հանդիպումից քիչ անց... այն, որ ԻՊ-ն պատասխանություն է ստանձնել, ապացուցում է սաուդիտների մասնակցությունը հարձակմանը», - մեջբերում է հայտարարությունը Reuters-ը:

Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում:

Ահաբեկչությունների հետևանքով 12 մարդ է զոհվել, 39-ը՝ վիրավոր է:

Կարդացեք նաև. ԱԳՆ-ն հորդորում է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---