Մխիթարյանը՝ «Հայաստանի մանուկներին». Պետք է հավատալ սեփական ուժերին և երբեք չհանձնվել 8 հունիսի 2017 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի սաների հետ: Հանդիպման տեսանյութը Մխիթարյանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Մխիթարյանի այցն անսպասելի էր երեխաների համար, և նրանք չէին կարողանում զսպել զգացմունքերը իրենց կուռքի հետ հանդիպումից: Ֆուտբոլիստի պատանի երկրպագուհիներից մեկը հարցրել է, թե որն է նրա հաջողության գաղտնիքը: «Կարևոր չէ, թե ով ես՝ ֆուտբոլիստ, իրավաբան, թե էլի ինչ-որ մեկը: Ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար առավելագույն նվիրում է պետք: Կարևոր է հասկանլ, որ եթե ինչ-որ ուղի ես ընտրել, հարկավոր է նվիրվել այդ գործին՝ հաճույք ստանալու համար կատարած գործից և հաջողության հասնելու համար»,-նշել է Մխիթարյանը: Նա հորդորել է երեխաներին հավատալ սեփական ուժերին և երբեք չհանձնվել: Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ինքնագրով նկարներ նվիրել նրանց, հայտնում է ՀՖՖ կայքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |