ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները30 նոյեմբերի 2007 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը` ԱԳՆԽ-ն նախօրեին հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները առաջիկա ընտրական տարում: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ Կողմերի հետ համատեղ նրանց մշակած խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներին: Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու կողմերին խաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները, այդպիսով հավանություն տալով կարգավորման ընդհանուր հայեցակարգին եւ դրա հիման վրա սկսել համապարփակ խաղաղ համաձայնության մշակումը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |