Նյուքասլում պատանդներն ազատ են արձակվել, տուժածներ չկան![]() 9 հունիսի 2017 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Նյուքասլի ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի անձի պատանդ վերցրած տղամարդը ձերբակալված է: Ոստիկանությունն այդ մասին գրառում էկատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Պատանդներից ոչ ոք չի տուժել: «Մենք հաստատում ենք, որ տեղեկություններ կամ վկայություններ չկան, որ դա ահաբեկչություն է»,-ասել են ոստիկանությունում, գրում է «Վեդոմոստին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բոլոր պատանդներն ազատ են արձակվել, շենքում միայն հանցագործն է է մնացել, որի հետ բանակցություններ են ընթանում: Ճանապարհները պատահարի շրջանում դեռ փակ են, մետրոյի մոտակա կայարանը նույնպես: Հունիսի 9-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ քաղաքում դանակով զինված տղամարդը մի քանի պատանդ է վերցրել: Պատանդները տեղի զբաղվածության կենտրոններից մեկի աշխատակիցներ էին: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |