ՀՀ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի միջազգային մրցաշարում10 հունիսի 2017 - 22:12 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ազատ ոճի ըմբշամարտում մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել 57, 65, 74 և 97 կգ քաշայինները: 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Նարեկ Սիրունյանը` բրոնզե մեդալակիր: Ֆրանգուլյանն իր համար անսովոր այս քաշի եզրափակչում առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ: Վալոդյան սովորաբար հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում: Սիրունյանը երրորդ տեղի համար պայքարում տեխնիկական հաղթանակ է տարել, քանի որ նրա մրցակիցը չի ներկայացել, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր: 57 կգ Գարիկ Բասեղյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Այս քաշային կարգերը ներկայացնող մեր մյուս ըմբիշներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել: Հունիսի 11-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային կարգերի ազատոճայինները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |