Թեհրանը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է փոխհատուցեն Իրանին հասցված վնասը «միջուկային» զեկույցի համար 4 դեկտեմբերի 2007 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնը պարտավոր է փոխհատուցել Իրանին հասցված վնասը` երեկ ԱՄՆ-ի հետախուզության զեկույցի հրապարակման կապակցությամբ` Իրանի միջուկային ծրագրի մասին: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էլհամը:«Ամերիկացիները, հաշվի առնելով սուտը, որը նրանք տարածել են Իրանի դեմ, պետք է հիմա փոխհատուցեն հսկայական վնասը, որը հասցվել է մեր երկրին»,- ասել է նա: Գոլյամհոսեյն Էլհամը «անկեղծ սուտ է» անվանել ամերիկյան աշխատակազմի որոշ ներկայացուցիչների մեղադրանքները Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու հարցով: «Ամերիկացիները պետք է վճարեն իրենց խոսքերի համար»,- գտնում է Էլհամը: «Ողջ աշխարհը տեղյակ է, որ Իրանը իր միջուկային գործունեության մեջ ոչ մի քայլ ետ չի կանգնել միջազգային նորմերից: Բոլոր միջուկային օբյեկտները մեր երկրում գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ: Իրանը շարունակում է իր խաղաղ միջուկային ծրագրի իրականցումը միջազգային օրենքների շրջանակներում»,- հայտնել է ԻԻՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի ճնշմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու բանաձեւ է ընդունել` 1737 եւ 1747, քանի որ Թեհրանը հրաժարվում էր դադարեցնել իր միջուկային ծրագիրը. բանաձեւերը պատժամիջոցներ էին նախատեսում իրանական միջուկային եւ հրթիռային ծրագրերի դեմ: Երեկ ԱՄՆ-ի կողմից հրատարակվել է ԱՄՆ-ի հետախուզության մինչ այդ գաղտնի զեկույցը, որում ուղղակիորեն նշվում է, որ Իրանը չի աշխատում է ատոմային ռումբի ուղղությամբ 2003 թվականից, պնդում է ԱՄՆ հետախուզությունը. զեկույցը կոչվում է «Իրան. միջուկային մտադրություններն ու հնարավորությունները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |