Մխիթարյան. Իմ նպատակն է մասնակցել աշխարհի առաջնությանը14 հունիսի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ իր նպատակն է մասնակցել աշխարհի առաջնությանը: Այդ մասին նա ասել է «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Այն հարցին, թե ինչ հավակնություններ ունի Հայաստանի հավաքականը, որը 4 միավորով հետ է 2018-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի E խմբի երկրորդ տեղից, 28-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է. «Առաջին երկու խաղից հետո շատերը մեզ այնպես էին քննադատում, կարծես մենք տապալել ենք խաղաշրջանը: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք կշարունակենք պայքարել: Դա է իմ և մեր նպատակը՝ մասնակցել աշխարհի առաջնությանը»: «Մանկության տարիներին ես երազանք ունեի՝ հաղթել ՈւԵՖԱ-ի գավաթում կամ Չեմպիոնների լիգայում: Այդ նպատակներից մեկին հասել եմ: Իսկ ընդհանրապես իմ յուրաքանչյուր հաջորդ խաղաշրջան նախորդից լավը պետք է լինի: Կարելի է ասել՝ դա է իմ գլխավոր խնդիրը»,-ասել է Մխիթարյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը վավերագրական ֆիլմ է նկարահանում Հայաստանի հավաքականի ու ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում հոլանդական «Այաքսին» խփած գնդակը ճանաչվել է անգլիական ակումբի մայիս ամսվա լավագույն գոլը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |