Բաքուն չի ցանկանում իրազեկել հանրությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները դեռեւս անհրաժեշտ չեն համարում իրազեկել հանրությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ Ադրբեջանի մի շարք քաղաքական ուժեր եւ շարժումներ հանդես են եկել կոչերով իշխանությունների հասցեին` առ այն, որ հանրությանը իրազեկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին: «Այսօր մենք ասելիք չունենք հանրությանը, քանի որ դեռեւս լուրջ քայլեր չեն ձեռնարկվել վերջնական խաղաղ համաձայնության հասնելու համար»,-ասել է Մամեդովը` հավելելով, որ միջնորդներն երբեմն կողմերին տարբեր առաջարկներ են ներկայացնում, ոչ ավելին, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---