Հրապարակվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը (վիդեո)

Հրապարակվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը

PanARMENIAN.Net - Համացանցում հրապարակվել է խառը մարտարվեստների կանոններով Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը: Այն կարելի է գտնել YouTube-ի Bruce Lee Central ալիքում:

Մենամարտում որպես մրցակից է հանդես գալիս վարպետի աշակերտ Թեդ Վոնգը, որը մինչ օրս արևելյան մարտարվեստ է դասավանդում ԱՄՆ-ում: Կադրերը նկարահանվել են Կալիֆորնիայի Ջիտ Կուն Դո դպրոցում, որի հիմնադիրն է Բրյուս Լին, գրում է ՌԻԱ Նովոստին Daily Mail-ի վրա հղումով:

Տեսանյութի մեկնաբանության մեջ ասվում է, որ մարտիկները հանդես են գալիս պաշտպանիչ հանդերձանքով և ձեռնոցներով, ըստ MMA կանոնների: Սակայն նշվում է, որ Բրյուս Լին գերադասում էր միայն «մերկ ձեռքերով» մենամարտել : Երկու օրում հոլովակը գրեթե 7 մլն դիտում է ունեցել:

Բրյուս Լին արևելյան մարտարվեստի մեծագույն վարպետներից է, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ Կուն Դոյի հիմանդիր: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում ստացան:

Բրյուս Լին մահացել է 33 տարեկանում 1973-ի հուլիսի 20-ին «Մահվան աշտարակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչ այժմ նրա մահվան իսկական պատճառն անհայտ է: Ըստ վարկածներից մեկի նա մահից առաջ գլխացավի դեղ է ընդունել («Էկվաջեսթիկ»), որը ասպիրին ու մեպրոբամատ է պարունակում, ինչը հանգեցրեց ուղեղի այտուցի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---