Վլադիմիր Ֆեդոսեև. Չայկովսկու նվագախմբում 10-ից ավելի հայ երաժիշտ է նվագում

Վլադիմիր Ֆեդոսեև. Չայկովսկու նվագախմբում 10-ից ավելի հայ երաժիշտ է նվագում

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Երևան է ժամանել Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: Նա այս նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է 1974 թվականից։

Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա մայիսի 15-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Չայկովսկին Ռուսաստանի հոգին է, և այն, որ մեր նվագախմբին շնորհվել է մեծն Պյոտր Իլյիչի անունը, նրա երաժշտական կտավների լավագույնկատարումների համար՝ պարտավորեցնող է», - Երևանում լրագրողներին ասել է Ֆեդոսեևը, գրում է Ա1+-ը:

Մաեստրոն հավելում է. «Մեր նվագախմբում, ի դեպ, տասից ավելի ձեր հայրենակից հիանալի երաժիշտներ են նվագում։ Իմ կապերը Հայաստանի հետ, ընդհանրապես, միշտ էլ շատ ջերմ ու հարգալից են եղել»։

Ծրագրում էլ, նրա խոսքով, Արամ Խաչատրյանը պատահական չի ընդգրկված։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանի խոսքով, նման նվագախմբի ելույթը Հայաստանումևս մեկ բարձունք է։

Համերգը նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա տարելիցին:

Մաեստրո Ֆեդոսեևը 1995-2004 թթ հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր և շուրջ տաս տարի եղել է Ցյուրիխի օպերայի ու Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Պ.Ի. Չայկովսկու անունը նվագախմբին շնորհվել է 1993թ-ից` կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար: Հայտնի են նրանց Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են Սոնի, Վարներ Քլասսիքս ենդ Զազզ, Ֆիլիպս, «Մելոդիա» և մի շարք այլ հեղինակավոր ընկերությունների կողմից:

Նվագախումբը շրջագայել է երկրագնդով մեկ, ելույթներ ունենալով աշխարհի բոլոր ծայրերում: Հայտնի են նվագախմբի համերգները Վիեննայի Մուզիքֆերայնի ոսկյա դահլիճում, որտեղ հնչեց նաև Չայկովսկու «Ունդինա» օպերայի վերափոխված տարբերակի պրեմիերան: Նվագախմբի 2017թ-ի ելույթների կիզակետում է Լ.Վ.Բեթհովենի ստեղծագործությունները, որոնց մեկնաբանմանը նախատեսվում է նվիրվել մի մեծ փառատոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---