Դեպի Սևանա լիճ սեզոնային գնացքը կգործի հունիսի 16-ից

Դեպի Սևանա լիճ սեզոնային գնացքը կգործի հունիսի 16-ից

PanARMENIAN.Net - Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան – Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սևանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Երևան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու և դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները թեթևացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---