ՌԴ ՊՆ. Հնարավոր է՝ սպանվել է ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին16 հունիսի 2017 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում հավանաբար սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ահաբեկիչը սպանվել է ՌԴ օդուժի ավիահարվածի արդյունքում: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է Ինտերֆաքսը: Ավիահարվածը Սու-35 և Սու-34 ինքնաթիռները հասցրել էին մայիսի վերջում Ռաքքայի արվարձանում, որտեղ անցնում էր ԻՊ առաջնորդների հավաքը: Ինչպես հայտարարել են ռուս զինվորականները, ըստ տեղեկությունների, որոնք ստուգվում են տարբեր աղբյուրներից, խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին, որն էլ սպանվել է ավիահարվածի հետևանքով: Վերջին մի քանի տարում բազմիցս են լուրեր տարածվել Ալ Բաղդադիի մահվան կամ գերեվարման մասին, սակայն հետագայում դրանք հերքվել են: Վերջին նման հաղորդագրությունը հայտնվեց ԶԼՄ-ներում հունիսի 11-ին: Այն ժամանակ բրիտանական Daily Mail-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով հայտնեց, որ Ռաքքայի մատույցներում ավիահարվածի արդյունքում սպանվել է ԻՊ առաջնորդը: Աբու Բաքր ալ Բաղդադին «Իսլամական պետություն» սուննի իսլամիստական ահաբեկչական խմբավորման առաջնորդն է: Նա հայտնի է իր հայտարարությամբ, որով կոչ է արել մահմեդականներին հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Ալ Բաղդադին Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Իսլամական պետության» խալիֆ է հռչակել ինքն իրեն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |