ՄԱԿ. ԻՊ-ն Մոսուլի 100.000 բնակչին որպես կենդանի վահան է օգտագործում

ՄԱԿ. ԻՊ-ն Մոսուլի 100.000 բնակչին որպես կենդանի վահան է օգտագործում

PanARMENIAN.Net - Ավելի քան 100.000 մարդ Մոսուլի պատմական հատվածում ծուղակի մեջ է հայտնվել: «Իսլամական պետության» գրոհայինները մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան: Այդ մասին Ժնևում հայտարարել է Իրաքում ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն:

«Ավելի քան 100.000 քաղաքացիական անձ դեռ կարող է Հին քաղաքում լինել»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնց պահում են որպես կենդանի վահան:

Ըստ Գեդոյի, ԻՊ զինյալները Մոսուլի մատույցներում գերեվարում են խաղաղ բնակիչներն, որոնք փախչում են մարտերից, և ստիպում նրանց քաղաք վերադառնալ: Նա մատնանշել է, որ քաղաքում վիճակը ծանր է՝ չկա ջուր, սնունդ և էլեկտրականություն: Մարդիկ խուճապահար են, որովհետև շուրջբոլորը մարտեր են ընթանում:

Գեդոն հայտնել է, որ Մոսուլի գործողության մեկնարկից ի վեր իր տներն է լքել 862. 000 մարդ: Հետագայում 195.000 վերադարձել է, հիմնականում արևելյան թաղամասեր: Տեղահանված է համարվում 667.000 մարդ:

Ավելի վաղ միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը հայտարարել էր, որ Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել:

Իրաքում ԻՊ հիմնական հենակետ համարվող Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է 2016-ի հոկտեմբերից՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աջակցությամբ: Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը:

Ընթերցեք նաև.AP. ԻՊ պարագլուխներից շատերը փախել են Ռաքքայից և Մոսուլից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---