Երևանի վարորդներից կվերցնեն աչքուլունքները՝ խաչեր բաժանելով

Երևանի վարորդներից կվերցնեն աչքուլունքները՝ խաչեր բաժանելով

PanARMENIAN.Net - Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները հունիսի 18-ին կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը:

Երիտասարդները նախ կհավաքվեն Նոր Նորքի Ս.Աստվածածին եկեղեցում, երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի:

Ապա Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտակա կանգառներից մինչև Նոր Նորքի թաղապետարանի մոտակա կանգառներ խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---