Լոնդոնում բեռնատարն ամբոխի մեջ է մխրճվել. Զոհ ու վիրավորներ կան

Լոնդոնում բեռնատարն ամբոխի մեջ է մխրճվել. Զոհ ու վիրավորներ կան

PanARMENIAN.Net - Լոնդոնի հյուսիսում բեռնատարը հարվածել է տեղի մզկիթի մերձակայքում հավաքված ամբոխին:

Ինչպես հայտնում է BBC-ն, միջադեպի հետևանքով առնվազն 1 մարդ զոհվել է, 10-ը` վիրավորվել:

Հարձակումը տեղի է ունեցել մզկիթում աղոթքից հետո:

Նշվում է, որ բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Որոշ տվյալներով, նա 48-ամյա տղամարդ է,այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Երկրի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը դիտարկում է տեղի ունեցածը որպես հավանական ահաբեկչություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---