Խավյեր Սոլանան հուսով է, որ ընդհանուր դիրքորոշում կմշակվի Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան հույս է հայտնել, որ այդ տարածաշրջանային կազմակերպության անդամ երկրները կհաղթահարեն տարաձայնությունները Կոսովոյի խնդրի շուրջ: «Ես կարծում եմ, որ ԵՄ-ում մենք մոտենում ենք ընդհանուր դիրքորոշման»,-ասել է նա լրագրողներին ԵՄ Խորհրդի շենք ժամանելուն պես, որտեղ երկուշաբթի բացվում է ԵՄ անդամ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի նաեւ Կոսովոյի կարգավիճակի հարցը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---