ԵԱ. Կարեն Տոնականյանը 1/4-րդ եզրափակչում է![]() 21 հունիսի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և մտավ քառորդ եզրափակիչ։ Տոնականյանը միաժամանակ ապահովել է աշխարհի առաջնության ուղեգիր: Հունիսի 20-ին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվել են 1/8 եզրափակչում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |