ՃՈ տուգանքներից ստացված 500 մլն դրամ կուղղվի զոհված զինվորների ընտանիքներին

ՃՈ տուգանքներից ստացված 500 մլն դրամ կուղղվի զոհված զինվորների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Ճանապարհային տեսախցիկներից հավաքագրվող գումարների մի մասը կուղղվի զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին հայտնի է դարձել կառավարության հունիսի 23-ի նիստում, որի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ՃՈ արտաբյուջետային միջոցներին ուղղություն տալու մասին հարցը:

Մասնավորապես, առաջարկվում է «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի միջոց­ներից` ճանապարհային տեսախցիկներից ու արագաչափերից հավաքագրվող գումարից 500 միլիոն դրամը ուղղել բնակարանի կարիք ունեցող զոհված և առաջին, հետագայում` երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների թվաքանակը 2000 է, որից 2017թ-ին պետական բյուջեով հաստատված 500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակում նախատեսվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրել 62 ընտանիքի կամ հաշվառման մեջ գտնվողների 3.1%-ին:

ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված հատկացումների ավելացում 1 մլրդ դրամով, որը կապահովի ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ժամկետների կրճատումը:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստացողների թվաքանակը ավելացնել 142-ով (հաշվարկները կցվում են), հասցնելով 304-ի կամ կարիքավորների 15.2%-ի:

Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ այս փոփոխությամբ կատարում են ՀՀ նախագահի հանձնարարականը և մինչև տարեվերջ բոլոր ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է լինելու, գրում է Panorama.am-ը:

Նախարարի խոսքերով՝ հաջորդ տարի այս ծրագիրը կուղղվի 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների խնդիրները լուծելու համար։

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Շատ լավ գործ է»,- գրում է Yerkir.am-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---