Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը

Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում կանխել են Մեքքայի Պատվիրանների մզկիթի դեմ ուղղված ահաբեկչությունը: Մզկիթըհամարվում է իսլամական աշխարհի գլխավոր սրբությունը: Մահապարտի չեզոքացման գործողության արդյունքում տուժել է 5 իրավապահ և 6 օտարերկրացի: Իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչությունը ծրագրվել է արտերկրում:

Միջադեպը տեղի է ունեցել իսլամի գլխավոր տոներից մեկի՝ Իդ ալ Ֆիթրայից մեկ օր առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Տոնը խորհրդանշում է սրբազան Ռամադան ամսվա ավարտը:

Ահաբեկչություն պատրաստող հանցագործը հայտնաբերվել և շրջափակվել էր Աջիյադեի եռահարկ տանը, սակայն կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, իսկ հետո գործի է դրել պայթուցիկը: Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է, տուժել և հոսպիտալացվել է 6 օտարերկրացի: Ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում 1 կին:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկչության նպատակը երկրում իրավիճակն ապակայունացնելն էր:

Ալ Հարամ մզկիթը, որը մահմեդական աշխարհի գլխավոր սրբությունն է համարվում, գտնվում է Մեքքայում: Իսկ մզկիթի կենտրոնում է գտնվում Քահաբը՝ սև կտորով ծածկված գրանիտե խորանարդի տեսքով կառույցը, որն ըստ իսլամի, միասնական աստծուն երկրպագելու համար կառուցել է Իբրահիմ մարգարեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---