Բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը կխաղա Հայաստանի հավաքականում

Բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը կխաղա Հայաստանի հավաքականում

PanARMENIAN.Net - Օգոստոսին մեկնարկող Աշխարհի 2019թ. առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի թուրքական «Սակարյա» թիմում հանդես եկող հայազգի բասկետբոլիստ Քրիս Յանկու Օսիկյանը:

22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:

193 սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»:

Հայաստանը հնարավոր է մասնակցի բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգային: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

2016-ի հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Սակայն ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: Արդյունքում, որոշում կայացվեց, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում:

Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: Այնուամենայնիվ, Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---