Syfy-ը պատվիրել է «Գահերի խաղի» հեղինակի վիպակի հիման վրա նկարահանված սերիալի պիլոտային էպիզոդը

Syfy-ը պատվիրել է «Գահերի խաղի» հեղինակի վիպակի հիման վրա նկարահանված սերիալի պիլոտային էպիզոդը

PanARMENIAN.Net - Syfy հեռուստաալիքը պատվիրել է «Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինի «Գիշերով թռչողը» (The Nightflyer) վիպակի հիման վրա նկարահանված սերիալի պիլոտային դրվագը: Փորձնական էպիզոդի սցենարը գրել է Ջեֆրի Բյուհլերը, նախագծի գործադիր պրոդյուսերները կլինեն Ջին Քլեյնն ու Դեյվ Բարթիսը, որոնք հայտնի են «Ֆորս մաժորները» սերիալով:

«Մենք ուզում ենք ավելի խորանալ Ջորջ Մարտինի «Գիշերով թռչողը» սարսափեցնող աշխարհի մեջ: Ջեֆի գրած տեքստը փոխանցում է այդ դասական գիտաֆանտաստիկ սարսափելի պատմության ոգին և հարմարեցնում է այն հարթակին, որտեղ մենք կարող ենք իրապես հետազոտել խենթության խորքերը»,-ասել է NBCUniversal Cable Entertainment-ի գործադիր փոխնախագահ Բիլ ՄակԳոլդրիկը, որը պատասխանատու է սցենարի մշակման համար, գրում է «Կինոպոիսկը» Variety-ի վրա հղումով:

Սերիալը կպատմի «Գիշերով թռչողը» տիեզերանավի անձնակազմի մասին, որը մեկնում է այլմոլորակային կյանքի որոնումների և ծանր փորձությունների է հանդիպում:

«Գիշերով թռչողը» (The Nightflyer) վիպակը Մարտինն առաջին անգամ հրապարակել է 1980-ին: Գործողությունը ծավալվում է տիեզերանավի վրա, որի անձնակազմը մեկնում է հին և խորհրդավոր մի էակի որոնման: Սակայն շուտով տիեզերանավի ուղևորները հասկանում են, որ նավում ամեն ինչ նորմալ չէ: Վիպակը էկրանավորվել է 1987-ին ֆիլմի տեսքով:

2017-ի մայիսին Syfy հեռուստաալիքը հայտարարեց, որ մշակում է գիտաֆանտաստիկ ծրագրերի նոր բլոկ, այդ թվում նաև կար «Գիշերով թռչողը», որի փորձնական էպիզոդի նկարահանումն այն ժամանակ հավանություն չէր ստացել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---