Հունիսի 25-29-ը տեղումներ չեն լինելու

Հունիսի 25-29-ը տեղումներ չեն լինելու

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունիսի 21-ին, 23-25-ը` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում անձրև էր և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում էր նկատվում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---