Թվերով. Որքան է իրականում աճել ՀՀ արտահանումը դեպի ԵՏՄ

Թվերով. Որքան է իրականում աճել ՀՀ արտահանումը դեպի ԵՏՄ

PanARMENIAN.Net - ՀՀ-ից ԵՏՄ երկրների արտահանման «կտրուկ» ու «սրընթաց» աճի մասին խոսելիս պաշտոնյաները հիմնականում նախընտրում են համեմատել 2014-2015 թթ խայտառակ ցուցանիշների հետ, երբ ռուսական տնտեսության փլուզման հետևանքով կտրուկ ընկավ նաև ՀՀ-ից արտահանումը: PAN-ի կարծիքով, ավելի ճիշտ կլինի համեմատել 2013-ի հետ, երբ ՀՀ-ն սկսեց բանակցել ԵՏՄ մտնելու շուրջ:

ՀՀ-ից ԵՏՄ երկրներ արտահանումն 2013-ին կազմել է $350 մլն, իսկ 2016-ին, երբ Հայաստանն արդեն ԵՏՄ լիիրավ անդամ էր, ավելացել է 41 մլն-ով՝ դառնալով $391 մլն:

Դեպի ՌԴ արտահանումն 2013-ին կազմել է $334 մլն, իսկ 2016-ին ավելացել է $37 մլն-ով՝ կազմելով $371 մլն:

Սա այն դեպքում, որ այս 371 մլն-ից $22 մլն-ը լոլիկի արտահանումն է, որի ծավալները Թուրքիայի դեմ էմբորգայի ժամանակահատվածում աճել են 30 անգամ:

Ստացվում է, որ եթե Թուրքիայի ու ՌԴ-ի հարաբերությունները ժամանակավորապես չվատթարանային, ՀՀ արտահանումը ՌԴ կազմելու էր ընդամենը $349 մլն՝ 3 տարվա վաղեմության ցուցանիշի նկատմամբ ավելանալով ընդամենը 15 մլն-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---