Դատավորը Սեֆիլյանին ու Պողոսյանին հեռացրել է դահլիճից (Թարմացված)27 հունիսի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 27-ին մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի հանդեպ սանկցիա է կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից, քանի որ իր գալուն պես նրանք ոտքի չէին կանգնել: Ամբաստանյալները դժգոհել են, բղավել, որ իրենց իրավունքներն են ոտնահարում, որ գործը սարքած է, հաղորդում է Aravot.am-ը: Նրանց ոստիկանները բռնի ուժով հեռացրել են նիստերի դահլիճից, ինչն առաջացրել է ապակե պատնեշից այս կողմ գտնվող հարազատների և համախոհների զայրույթը: Նրանք շարունակ բղավել են, անեծքների տարափ թափել դատավորների ու ոստիկանների վրա, ինչից հետո նիստն ընդմիջվել է: Ընդմիջումից հետո դատավորը գործով պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի հանդեպ ևս կիրառել է դատական սանկցիա` դիմելով Փաստաբանների պալատ, հաղորդում է Aysor.am-ը: Դատական նիստը կրկին ընդմիջվել է՝ մինչև ժամը 15:00-ն: «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդը ճաղերի հետևում է հայտնվել 2016-ի հունիսի 20-ին` զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեղադրանքով: 2017-ի մարտին քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորել է Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաև 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում Ժիրայր Սեֆիլյանը «Հիմնադիր խորհրդարանի» այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա՝ ստորագրությամբ ազատ արձակվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրության մեջ, որի ընթացքում վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելն ու տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |