Երևանում 3 նոր տրանսպորտային հանգույց կկառուցվի

Երևանում 3 նոր տրանսպորտային հանգույց կկառուցվի

PanARMENIAN.Net - Երևանում կձևավորվի երեք նոր տրանսպորտային հանգույց՝ կենտրոնի բեռնվածությունը թեթևացնելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում բյուջետային հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Իր խոսքերով, հանգույցները կձևավորվեն Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց ու Իսակով-Լենինգրադյան հատվածներում, գրում է Yerkir.am-ը:

Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումը նախատեսում էր վերգետնյա ճանապարհի կառուցում, սակայն տարբերակը չի ընդունվել:

Երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը:

Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհը, փոխքաղաքապետի խոսքով, ևս կթեթևացնի նշված փողոցների բեռնվածությունը:

Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ` մինչև 2022 թվականը:

Կարդացեք նաև. Արշակունյաց պողոտայի տակ առաջարկվում է ստորգետնյա ճանապարհ կառուցել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---