Արարատ Խանդոյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

Արարատ Խանդոյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 27-ին 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատին:

Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, մեղադրող կողմը 4 տարվա ազատազրկում էր պահանջում:

Արայիկ Խանդոյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 21-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նա մեղադրվում էր գնդի մերձակա տարածքում այդ օրերին տեղի ունեցած բախումների գործով՝ դրանք հրահրելու համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---