Էրդողան. Պատրաստ ենք նոր խոշոր գործողության Սիրիայի հյուսիսում28 հունիսի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է նոր խոշոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում և նույնիսկ իր վերահսկողության գոտում ներառել Մանբիջ և Ռաքքա քաղաքները` թույլ չտալով այնտեղ քրդական պետություն ստեղծել: Այս մասին Իզվեստիային հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա շեշտել է՝ Անկարան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծվի և «չնչին սպառնալիքի» դեպքում պատրաստ է ևս մեկ մասշտաբային գործողություն անցկացնել: Իրաքցի քրդերը մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել: Որոշումը կայացվել է հունիսի 7-ին Իրաքի ազգությամբ քուրդ քաղաքական գործիչների հանդիպմանը քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ Էրբիլում: Իրաքցի քրդերին կառաջարկեն պատասխանել հետևյալ հարցին: «Կո՞ղմ եք անկախ Քրդստանին»: Հանրաքվեն նախատեսվում է անցկացնել նաև քրդական ինքնավարության սահմաններից դուրս, երկրի հյուսիսում, օրինակ, Քիրկուկում, որը նավթի խոշոր հանքավայրի հարևանությամբ է գտնվում, գրում է Deutsche Welle-ն: Իրաքցի քրդերի առաջնորդ Բարզանին 2014-ին արդեն փորձել էր Քրդստանի անկախացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այն ժամանակ ևս արծարծվել է նաև վիճահարույց շրջանների, այդ թվում Քիրկուկի հարցը: Կառավարական զորքերը հեռացել են այդ շրջանից ԻՊ հարձակման հետևանքով, որից հետո իրենց հսկողությունն են հաստատել քրդերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |