Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու քննադատության մասին. Աղմուկը մի քիչ շատ է եղել

Շավարշ Քոչարյանը՝ Սվիտալսկու քննադատության մասին. Աղմուկը մի քիչ շատ է եղել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբամելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու` Հայաստանի ընտրական գործընթացներին վերաբերվող վերջերս արած հայտարարությունները, ասել է, որ գործընկերների ցանկացած առաջարկություն, քննարկման ենթակա է, գրում է Aravot.am-ը:

«Մեր բոլոր համակարգերը կարիք ունեն բարեփոխումների, այդ թվում նաեւ ընտրական: Մի քիչ շատ է եղել աղմուկն այդ ամենի շուրջ, բայց մեր գործընկերների ցանկացած առաջարկություն, քննարկման ենթակա է, մանավանդ եթե դրանք բխում են մեր շահերից», - խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է Քոչարյանը՝ պատասխանելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 15-ին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովում հայտարարեց, որ տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրությունները «կատարյալ» չեն եղել: Իշխանությանն այս հայտարարությունը, մեղմ ասած, դուր չեկավ:

«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար: Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն», - ասել էր Սվիտալսկին:

Կարդացեք նաև՝ Սվիտալսկի VS ՀՀ իշխանություններ. Ընտրությունների մասին բանավեճը՝ մեջբերումներով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---