Նախարար. ՀՀ-ում համալսարանների թիվը մտահոգիչ է, պետք է կրճատել

Նախարար. ՀՀ-ում համալսարանների թիվը մտահոգիչ է, պետք է կրճատել

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ունի 87.000 ուսանող և 66 համալսարան, ինչը մտահոգիչ է, խորհրդարանում հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

«Աշխարհում նման ցուցանիշ դժվար կգտնենք, ունենք համալսարաններ, որտեղ 100-400 ուսանող է սովորում, կրթության որակն այստեղ տուժում է: Բարձրագույն կրթությանն ուղղված չափորոշիչներն այս տրամաբանությամբ չեն կարող աշխատել», - ասել է նախարարը, մեջբերում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ այս խնդիրները լուծելու համար պետք է լիցենզավորման գործընթացը փոխել:

«Ի՞նչ ենք արել մինչև այսօր. ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնար հավատարմագրումը, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա ընթացքում պետք է անցնենք դրան, որպեսզի մանկավարժական ինստիտուտներում կադաստրային գործ չդրվի, և ՀՀ-ում ունենանք ուժեղ, իրենց առաքելությանը հավատարիմ, օպտիմալ բարձրագույն կրթական հաստատություններ, որտեղ ուսանողը իր շարժունակությունը կստանա», նշել է նախարարը:

Մկրտչյանը նաև ընդգծել է, որ մտահոգիչ է մասնագիտական առաջնահերթությունների վերանայումը. «Եթե նայում ենք անցած տարվա բակալավրիատի ցուցանիշներն, ապա մոտ 70 տոկոսը հումանիտար մասնագիտության ներկայացուցիչներ են: Եթե արմատապես չբարելավենք վիճակը և բնական գիտությունների դոմինանտության չբերենք, ՀՀ-ն կդադարի գիտական տարածք դառնալ և սպասարկման տարածքի կվերածվի: Սա լուրջ վտանգ է ու լուրջ կրթական բարեփոխումներ պետք է անենքայս խնդիրները լուծելու համար»:

Նախատեսվում է դոնորների ջանքերով ՀՀ-ում բարձրագույն որակի փոքր հետազոտական ուսումնական համակարգ ստեղծել և վերանայել կրթաթոշակների ու պետպատվերի համակարգը՝ ուսումնական համակարգում ներգրավելով անապահով խավին:

ԿԳՆ օրենքի ուղղությամբ աշխատանքներն ավարտված են, դրանք անցել են քննարկումների փուլը, արդեն աշնանը ծրագիրը կառավարությանը ներկայացնելուց հետո այն կքննարկվի ԱԺ-ում և կընդունվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---