ՄՃԽ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները ամենեւին էլ կանխորոշված չեն»

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները ամենեւին էլ կանխորոշված չեն: Ադրբեջանն իրավունք եւ հնարավորություն կունենա հնարավորություն տալ Ղարաբաղի հայերին իրենց լիիրավ քաղաքացիներ զգալ: Եվ հետո ընդհանուր առմամբ, դեռեւս վաղ է խոսել հանրաքվեի արդյունքների մասին, երբ դեռ նույնիսկ առաջին քայլերը չեն արվել այդ գործընթացի շրջանում` զորքերի դուրս բերում եւ փախստականների վերադարձ»,-հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի գծով ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, «դժվար է կանխորոշել, թե ինչ իրավիճակ կլինի Լեռնային Ղարաբաղում, երբ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց տները, ստեղծվի ժամանակավոր վարչակազմ, ընդլայնվի միջազգային հանրության մասնակցությունը հակամարտության կարգավորմանը, եւ լիովին ապահովվի օրենքի եւ մարդու իրավունքների գերակայությունն այդ գործընթացում»: «Եվ հետո հանրաքվեի անցկացումից հետո էլ ակնհայտ կլինի, որ Տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների պատճառով, Ղարաբաղի բոլոր բնակիչներին անհրաժեշտ կլինի սերտ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական կապեր հաստատել Ադրբեջանի հետ` ապահովելու համար տարածաշրջանի բարգավաճումը»,-ընդգծել է Ս.Ֆրեյզերը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---